Հայերեն
Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան 

«Հապճեպ ու հրատապ ինչ-որ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունից հետո մի շարք քաղաքական ուժեր, ինչպես նաև ՀԿ-ներ, մատնանշում են Ընտրական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտության մասին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով այդ պահանջներին ու իրենց կուսակցության դիրքորոշմանը, նախ շեշտեց ԸՕ-ն փոխելու ժամանակահատվածի մասին:

«Վերոնշյալ հայտարարությունից հետո Ընտրական օրենսգիրք փոխելը նշանակում է փոխել խաղի կանոնները, ինչն անարդար է: Այն դելեգիտիմացնելու է առաջիկա ընտրությունները: Ցանկացած քաղաքական ուժ, որը չբավարարվեց ընտրությունների արդյունքներով, կարողանալու է այն վիճարկել որպես փոփոխված ընտրակարգի հետևանք: Եվ, ընդհանրապես, ըստ միջազգային փորձի, Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի ընտրություններից առնվազն 6 ամսից մինչև 1 տարի շուտ:

Կուսակցությունները պետք է նոր խաղի կանոններին պատշաճ պատրաստվելու ժամանակ ունենան: Այս պարագայում ինչ-որ հապճեպ ու հրատապ բան են ուզում անել, որն արդար ու ընդունելի չէ: Մյուս կողմից՝ փակ համամասնական ընտրակարգը, որն ուզում են ներդնել, խնդրահարույց է և էլ ավելի է խորացնելու Հայաստանում առկա քաղաքական վատ ավանդույթները: Իսկ «Լուսավոր Հայաստանը» բաց համամասնական ցուցակ է առաջարկում, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան պատգամավոր ընտրել հանրապետության ողջ տարածքում: Կուսակցությունը ներկայացնում է իր ցուցակը, բայց քվեաթերթիկի հետևի երեսին լինում են կուսակցության առաջին 30 համարների անունները: Իրենց քվեով քաղաքացիները կարող են այդ հերթականությունը խախտել, փոխել. այսինքն, այն թեկնածուն, որը կստանա կուսակցության ստացած ձայների հինգ տոկոսից ավելին, նա արդեն պատգամավոր է դառնում:

Սրանով մենք խրախուսում ենք նախ ներքին մրցակցությունը կուսակցության մեջ: Խրախուսում ենք նաև, որ կուսացությունները չլճանան ու համալրվեն նոր դեմքերով: Այդ ընտրակարգով խրախուսում ենք նաև քաղաքական գործչի՝ որպես պատգամավոր հանրությանը հաշվետու լինելու հանգամանքը, որովհետև վաղն ինքը պետք է գնա ու հանրությունից կրկին քվե պետք է խնդրի: Ցուցակը փակելու պարագայում ընդամենը կուսակցապետերի, կուսակցության էլիտաների կամ ֆինանսական կենտրոնների նշանակովի պատգամավորներ ենք ունենալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գորգիսյանը:

Նրա խոսքով, բոլոր այն կուսակցությունները, որոնք փակ համամասնական ընտրակարգի լոբբինգն են անում, չունեն մարզային ներկայացուցիչներ, որոնց կկարողանան առաջադրել մարզերում. «Հետևաբար, իրենք ուզում են Երևանի ինչ-որ սրճարանում նստած՝ մտնել Ազգային ժողով՝ ենթադրելով, որ կարող են մարզերում առկա ինչ-որ խնդիրների լուծումներ տալ: Այդպես չի լինում, և դա չի կարելի թույլ տալ»:

Հարցին, թե չփոփոխված ԸՕ-ն չի՞ կարող արդյոք ոչ բավարար արդյունքի համար պատճառաբանություն բերվել, Գ. Գորգիսյանը պատասխանեց. «Ոչ իհարկե, որովհետև խաղի կանոնները սրանք են: Այս խաղի կանոններով ենք մենք պայմանավորվել: Տեսեք՝ գործող ռեյտինգային համակարգը, միանշանակ, խնդիրներ ունի: Օրինակ՝ այն հնարավորություն է ստեղծում, որ տեղային ինչ-որ հեղինակություններ, բիզնեսմեններ կարողանան իրենց ազդեցությունը, լծակներն օգտագործել ձայներ բերելու համար: Այն հնարավորություն է ստեղծում, որ նշված անձինք իրենց հեղինակությունը վերածեն քաղաքական կշռի, իրենց լծակները վերածեն քաղաքական ձայների: Բայց ընտրակագի փոփոխությամբ չէ, փակ համամասնականով չէ, որով այս խնդիրը կարելի է լուծել, որովհետև փակ համամասնականի դեպքում նույն մարդիկ էլի նույն ձևով աշխատելու են: 2017 թ. ընտրությունները դրա վառ ապացույցն էին:

Երբ 2017 թ. տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ՀՀԿ-ն Երևան քաղաքում հավաքեց մոտ 48 տոկոս ձայն: Մեկ ամիս հետո լրիվ փակ ընտրակարգով անցկացվող Երևանի քաղաքապետի ընտրություններում նույն կերպ բոլոր օլիգարխները խառնված էին ընտրությունների մեջ: Բոլոր թաղային հեղինակություններն իրենց ազդեցությունը օգտագործում էին, ինչի արդյունքում Երևանի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն 69 տոկոս հավաքեց: Հետևաբար, փակ համամասնականով մենք ոչ թե խնդիր ենք լուծելու, այլ պարզապես ձևացնելու ենք, թե խնդիրը լուծվեց: Մինչդեռ մեր առաջարկով այդ խնդիրը լուծելու շատ ավելի մեծ հնարավորություն կա, որովհետև եթե ռեալ քաղաքական դեմքերը մտնում են ընտրապայքարի մեջ ամբողջ Հայաստանի տարածքով, նրանք հնարավորություն են ունենում հաղթելու և ստվերելու այն լոկալ հեղինակություններին, որոնք փորձելու են ինչ-որ կերպ իրենց ազդեցություններն ու լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով»:

Գևորգ Գորգիսյանի խոսքով, մեծ հաշվով, փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների որակը կախված է կազմակերպողների կամքից. «Լավագույն Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները և ամենաանհաջող Ընտրական օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենաթափանցիկ ընտրությունները: Հետևաբար, հերթական միֆն է այն պնդումը, թե ընտրությունների թափանցիկությունը կախված է Ընտրական օրենսգրքից: Նույն ՀԿ-ները, նույն «Իմ քայլը» խմբակցությունն անընդհատ գլուխ էին գովում, ասում էին, թե ինչքան լավն ու թափանցիկ էին 2018 թ. խորհրդարանական ընտրությունները: Դրանք հենց այս ԸՕ-ով էին անցկացվել, որն այդքան քննադատվել է: Եթե ընտրություններ կազմակերպողը՝ ղեկավարությունը, ունի ընտրությունները չկեղծելու, ընտրակաշառքը բացառելու քաղաքական կամք, ոչ մի խնդիր չի լինի, բայց եթե նրանք դա ուզում են խրախուսել, ինչ օրենսգիրք ուզում ես ընդունիր, այդ ամենն աշխատելու է»:

Անի Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ» Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMP