Խաչիկ Ասրյանը իր պարգևավճարը միանգամից փոխանցել է Զինվորների ապահովագրության հիմնադրամին
ՀասարակությունԻ շարս մյուս ազատամարտիկների՝ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի կազմում` Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ կռվող ազատամարտիկները ևս պետության կողմից ստացել են իրենց պարգևավճարները:
Ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը նույն պահին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ իր ստացած 471.000 դրամը, հենց բանկում, փոխանցել է Զինվորների ապահովագրության հիմնադրամին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը (վաշտը), ջոկատի (վաշտի) հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ իրականացրել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությունը՝ աչքի ընկնելով արիությամբ ու բարձր կարգապահությամբ: