Պրանդելին հեռացավ «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հեռացել է պաշտոնից, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
63-ամյա իտալացի մասնագետը հրաժարականի դիմում է գրել Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Միլանից» կրած 2։3 հաշվով պարտությունից հետո։
Այժմ «Ֆիորենտինան» բանակցում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ջուզեպե Յակինիի հետ, որը հեռացվել էր 2020թ․ նոյեմբերին։
Իտալիայի առաջնության նախորդ 11 խաղում «Ֆիորենտինան» տարել է 3 հաղթանակ, կրել պարտություն եւ 28 տուրից հետո 29 միավորով 14-րդ տեղում է։