«Ես շատ եմ սիրում հայերին»․ Ելենա Մալիշևան սեր է խոստովանել հայ ժողովրդին (տեսանյութ)
Ռուս հեռուստահաղորդավար, «Жить здорово» հաղորդաշարի հեղինակ և վարող Ելենա Մալիշևան յուրահատուկ սիրո խոստովանություն է արել մեզ՝ հայերիս։ Հաղորդումներից մեկի հյուրը հայուհի էր, ում բազմաթիվ շնորհակալական խոսքերին ի պատասխան՝ Մալիշևան ասել է, որ ինքը շատ է սիրում հայերին, և իր ավագ որդու կինը նույնպես հայուհի է։ Նա երկու թոռնիկ է պարգևել իրեն և չնայած նրան, որ այժմ սպասում է երրորդին՝ նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել։
«Դա, իհարկե, շատ ճիշտ է։ Այնպես որ, հուսախաբ մի՛ արեք, հայե՛ր»,- ասել է Մալիշևան։