Պղինձն էժանանում է
Երեքշաբթի պղնձի գինը զգալիորեն իջել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներում բացասական դինամիկայից հետո (APR), վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.3 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 4.0885 դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը երեք ամիս անց մատակարարմամբ երկուշաբթի օրվա ավարտին աճել է 0.57 տոկոսով եւ կազմել է 9108.5 դոլար, ալյումինի գինը՝ 0.29 տոկոսով՝ կազմելով 2.272 դոլար, ցինկի գինը՝ 1.02 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2866 դոլար:
Պղնձի գնի վրա ճնշում է գործադրում ասիական հիմնական ինդեքսների անկումը 1.8 տոկոսի սահմաններում: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն արդյունաբերական մետաղի ամենամեծ սպառողն է, ուստի տարածաշրջանի վիճակն արտացոլվում է դրա գնանշումներում:
Շուկայում գերակշռում են մտահոգությունները տնտեսության վերականգնման կարճաժամկետ հեռանկարների կապակցությամբ: Ներդրողներն անհանգստացած են գնաճի արագացումից, որը հետագայում կարող է հանգեցնել տնտեսության խթանման ծրագրերի կասեցմանը համավարակի ընթացքում: