Ջրհեղեղ Ավստրալիայի հարավ-արեւելքում. 18 000 մարդ է տարհանվել
Ավստրալիայի հարավ-արեւելքում հորդառատ անձրեւներն ուժեղացրել են ջրհեղեղը, ինչի հետեւանքով տարհանվել է 18 000 մարդ:
Մի քանի օր տեւած հորդառատ անձրեւները հեղեղել են Նոր Հարավային Ուելսի ափամերձ շրջանները:
8 մլն բնակչի խորհուրդ են տվել խուսափել ուղեւորություններից եւ հնարավորինս աշխատել տնից, քանի որ որոշ ավելի տուժած շրջաններում 24 ժամում 25 սմ տեղումներ են գրանցվել: