Էս ինչ արեցին, էս ոնց վարվեցին մեր երեխաների նկատմամբ, ի՞նչ է միս էին ու դուք էլ աղացիք պրծաք. Աստղ Գալեյան
Երջանկությանս վերջին օրը 2020թ սեպտեմբեր 26։ Ու խլեցին այն ինձանից, հազարավոր ծնողներից, դարձրեցին սևազգեստ ու սգավոր։ Դարձրեցին անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Էս ինչ արեցին, էս ոնց վարվեցին մեր երեխաների նկատմամբ, ի՞նչ է միս էին ու դուք էլ աղացիք պրծաք, ամեն ինչ ավարտված համարեցիք, անհետ կորածներին գտա՞ք, գերիներին բերեցի՞ք ու ձեզանից գոհ անցել եք ընտրական քարոզարշավի։Ու մի բան էլ գոհ հայտնում, թե զոհերի թիվը 4000-ից չի անցել։
Սա երկրի իշխանությո՞ւն է, թե՞ կրկես։ Էս ինչ ջերմ ընդունելություն է աղ ու հացով, փաստորեն տենց եք ընդունում ՏՂԵՐՔԻ արյունը, տենց եք հարգում։
Ցավ ու էլի ցավ եմ ապրում, ախր ում համար,ինչի համար գնացիք ՏՂԵՐՔ, սրանց, որ հանգիստ քնում են, գուրգուրում իրենց երեխաներին առանց խղճի խայթ զգալու։
Ափսոս ՏՂԵՐՔՍ, չներեք երբեք, որ Ձեզ թիկունքից դավաճանեցին:
Աստղ Գալեյան
Ավելին՝ այստեղ