«Ռոմա» - «Նապոլի». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» առանց Հենրիխ Մխիթարյանի տնային հանդիպում կանցկացնի «Նապոլիի» հետ:
Բուքմեյքերական գրասենյակները հռոմեացիների հաղթանակը միջինը գնահատում են 2.55 գործակցով, «Նապոլիինը»՝ 2.62, իսկ ոչ ոքին՝ 3.50:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (մարտի 11-ին) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ: