Կորոնավիրուսի բրազիլական շտամը հասել է Նյու Յորք. Կուոմո
Շաբաթ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաղորդել է, որ COVID-19-ի առավել վարակիչ շտամերից մեկը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր բրազիլացի ճանապարհորդների մոտ, այժմ հասել է Նյու Յորք, հաղորդում է CNBC-ն:
Մամլո հաղորդագրության համաձայն՝ բրազիլական շտամով պացիենտը Բրուքլինի 90-ամյա բնակիչ է, որը չունի ճանապարհորդությունների պատմություն:
«Այստեղ՝ Նյու Յորքում բրազիլական շտամի հայտնաբերումը եւս մեկ անգամ ընդգծում է հետագայում առողջությունը պահպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-ասել է Կուոմոն: Նահանգապետը կոչ է արել Նյու Յորքի բնակիչներին շարունակել կրել դիմակներ, խուսափել մարդկանց կուտակումներից եւ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, երբ դա անհրաժեշտ է:
P.1 անունով բրազիլական շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Բրազիլիայի չորս ճանապարհորդների մոտ, որոնք թեստավորվել են Տոկիոյում:
P.1 շտամն ԱՄՆ-ում հայտնաբերվել է հունվարի վերջում եւ առ այսօր երկրում հաղորդվել է 48 դեպքի մասին: Շտամն ունի մի շարք մուտացիաներ, որոնք կարող են ազդել հակամարմիններով տարբերակված լինելու դրա ունակությանը:
Կան ապացույցներ, որ շտամը շատ ավելի վարակիչ է եւ կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ: