Պակիստանի վարչապետը կորոնավիրուսով է վարակվել պատվաստվելուց հետո 2 օր անց
Պակիստանի վարչապետ Իմրան Հանը պատվաստվելուց հետո 2 օր անց վարակվել է կորոնավիրուսով, այսօր հայտնել է երկրի պաշտպանության նախարարը, փոխանցում է Reuters-ը:
«Հանը տանը ինքնամեկուսացել է»,- Twitter-ում գրել է երկրի պաշտպանության նախարար Ֆեյսալ Սուլթանը:
Պակիստանում, որի բնակչությունը կազմում է 220 միլիոն մարդ, դիտվում է կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ: