Եվրոպայում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին
Եվրոպայում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը, և բնակչության պատվաստման հարցը չի կարելի հետաձգել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը:
«Մենք տեսնում ենք երրորդ ալիքը, որն աստիճանաբար կամ նույնիսկ արագորեն մոտենում 1 ԵՄ տարբեր երկրների: Մենք տեսնում ենք բնակչության պատվաստումն արագացնելու անհրաժեշտություն»,-ասել է նա: