Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ Թուրքիայի արեւելքում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում էր մոտ 114 հազար մարդ բնակչությամբ Էրզինջան քաղաքից 36 կմ արեւմուտք: Օջախը տեղակայված էր 7 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Ավելին՝ այստեղ