Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Փաստ»․ Հունիսի 20-ը մեր ազգի ամոթի փորձաշրջանն է․ մենք համաձա՞յն ենք այն ամենի հետ, ինչ պատահեց մեզ հետ

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, նրան միանշանակ հավատալը ծայրահեղ միամտություն կլինի. ի վերջո, դեռ շատ «ջրեր կհոսեն» մինչ այդ: Բայց ընդունենք, որ այդպես էլ լինելու է... Հակաքաղաքագիտական զավեշտն այն է, որ ընտրություններ է կազմակերպելու մի մարդ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական առումով դրա իրավունքը չունի։ Դժվար գտնվի աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարը երկիրը տանի տոտալ կազմաքանդման ու ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև ընտրություններ կազմակերպի, իսկ նրա թիմակիցները, մարդկանց ծաղրելով, հայտարարեն, որ իրենց թիմը հաղթելու է։

Ինչևէ, երևի սա մեր ազգի ամոթի փորձաշրջանն է՝ հունիսի 20-ին պատասխանելու մեկ կարևոր հարցի՝ մենք համաձա՞յն ենք ամենի հետ, ինչ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ։ Իշխանությունների մասով ամեն ինչ հասկանալի է՝ այլևս անցել են բոլոր կարմիր գծերը և ոչ մի բանի առաջ չեն կանգնելու իրենց վերարտադրությունն ապահովելու համար։ Փաստ է, որ շուրջ 3 տարի Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամեն ինչ՝ տնտեսական աճ, ժողովրդավարություն, պատերազմ։ Ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծի։ Մանավանդ, եթե նժարին է դրված իր քաղաքական գոյությունը՝ բառի փոխաբերական և ուղիղ բոլոր իմաստներով։ Ի դեպ, երբ ասում ենք, թե Նիկոլը կկեղծի ընտրությունները, նկատի ունենք ոչ միայն այն, որ նա անխնա օգտագործելու է վարչական ռեսուրսը, իր սրտի օլիգարխների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, այլև նկատի ունենք այն, որ նա երկրորդ անգամ քարոզարշավին կիրառելու է այն գործիքակազմը, որը նրան 2018-ին բերեց իշխանության:

Հետևաբար, մենք հերթական անգամ բախվելու են գեբելսյան քարոզչությանը, ինչն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող, թերևս, ամենուժեղ զենքն է: Կասկած չկա, որ քարոզարշավին հետևյալ պատկերն է լինելու՝ Նիկոլը նորից սկսելու է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի, հպարտ մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին փառաբանվելու է նաև ինքը՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:

Իրեն ու ժողովրդին նույնացնելով՝ նա համոզելու է, որ իրենց արանքում գոյություն ունեն ու խանգարում են այլ քաղաքական սուբյեկտներ: Նրանց նա կանվանի թալանչիներ, սևեր, ժողովրդի թշնամիներ, քանզի «մեծն առաջնորդին» հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Նույն բանը նա կկրկնի անընդհատ, որպեսզի տեղեկատվության մեծ քանակն, ի վերջո, վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց: Ընդ որում, այս ամենը նա ներկայացնելու է բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնելով ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդեցություն ունենա: Հետևաբար, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայ ժողովուրդը վերադառնում է ելման դրություն՝ 2018թ., որտեղից սկսվեց մեր երկրի, պետականության և ազգային արժանապատվության ազատ անկումը: Ունի՞ Հայաստանը բավարար ներքին ու արտաքին ռեսուրսներ երկրորդ անգամ դիմագրավելու գործող իշխանության վերարտադրման հետևանքներից բխող մարտահրավերներին:

Իհարկե, ոչ, չունի: Հայաստանը վերածվել է բաց վերքի, որն ամեն օր արնաքամ է լինում: Ու դրան չկա հակադրություն, չկան կանխարգելիչ գործողություններ: Չկան, որովհետև թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա թիմի քաղաքական անմեղսունակության հաղթարշավն անհերքելի իրողություն է: Ի՞նչ կարող է անել հասարակությունն առհասարակ, և ի՞նչ կարող է անել ընդդիմությունը մասնավորապես: Ի դեպ, խոսքը չի վերաբերում Նիկոլի գրպանային ընդդիմությանը, որի «լիդերները» անհամբեր սպասում էին արտահերթ ընտրություններին՝ իշխանության կերակրատաշտից իրենց փայն ունենալու համար: Այո, աներկբա է, որ եթե, այդուհանդերձ, Նիկոլի հետ են տեղի ունենալու ընտրություններ, եթե չկա այլընտրանք, ապա պետք է մասնակցել դրանց, քանի որ չմասնակցելը հնարավորություն է գործող իշխանության համար առանց խոչընդոտի վերարտադրվել ու իր համար «ընդդիմադիրներ» նկարել:

Շարունակությունը՝  այստեղ

«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունը