Չեմպիոնների լիգա. Մոդրիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող
ՍպորտՄադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այս շաբաթ անցկացված պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում 35-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեից («Չելսի») և Յոզուա Կիմիխից («Բավարիա»):
Հիշեցնենք, որ իտալական «Ատալանտայի» դեմ հաղթական խաղում (3:1) Լուկա Մոդրիչը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալը» դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ: