Գավառի ԲԿ-ում 22-ամյա ծննդկանի նորածին տղան մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությամ Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում նշված ԲԿ-ում Կեսարյան վիրահատությանն է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ-ն, որի ժամանակ տղա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է, ու Գավառի բժշկական կենտրոնից երեկ՝ մարտի 18-ին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին, որ երեխայի հարազատները վիճաբանում են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլախովությամբ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին՝ այստեղ