Հրաժարականը կլինի ապրիլի 22-27-ը. Մանրամասներ
Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. « ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։ Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։
Շարունակությունը՝ այստեղ