Սանկտ Պետերբուրգ. Սարգարիտա Գասպարյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը երկրորդ հաղթանակը տարավ Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում հայ մարզուհին 1 ժամ 30 րոպեում ուժեղ գտնվեց չեխ Կատերինա Սինյակովայից՝ 6։4, 6։4։
Մեկնարկային փուլում Մարգարիտա Գասպարյանը 3 սեթում առավելության էր հասել ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչի նկատմամբ։
WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի ռուս Եկատերինա Ալեքսանդրովան: