Պղինձն էժանանում է
Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է՝ նախօրեին վստահ աճից հետո, վկայում են սակարկությունների հարթակների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսի արժեքը նվազել է 0,79 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով միչնչեւ 4,1125 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 1,17 տոկոսով, մինչեւ 9065,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 1,14 տոկոսով, մինչեւ 2227,5 դոլար, ցինկի արժեքը՝ 0,6 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2827 դոլար:
Հինգշաբթի պղնձի գնի անկումը պայմանավորված է չորեքշաբթի ուժեղ աճից հետո շտկմամբ, երբ դոլարի փոխարժեքի թուլացումը ներդրողներին մղել էր այս արդյունաբերական մետաղի գնումներին, քանի որ այն ավելի հասանելի էր դարձել այլ արժույթ տնօրինող ներդրողների համար:
Իր հերթին դոլարի թուլացման պատճառը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի մեկնաբանությունն էր այն մասին, որ կարագավորողը չի նախատեսում 2021-2023 թվականներին տոկոսադրույքը բարձրացնել, չնայած երկրի տնտեսության աճի կանխատեսումների բարելավմանը: