ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական 7-րդ շարասյունն ավելի քան 130 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Բեռը նախատեսված է սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, մոտ 1300 տոննա բեռ է տեղափոխվել յոթ ավտոշարասյուններով: