Հայտնի է «Գրեմմիի» վարկածով տարվա լավագույն երգը (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի H.E.R- ի «Չեմ կարող շնչել» երգը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում: «Ես չեմ կարող շնչել», - սա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վերջին խոսքն է, որը մահացավ անցած տարվա մայիսին՝ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո: Ինչպես հայտնի է, Ֆլոյդը մահացավ՝ շնչահեղձությունից՝ կոկորդին ոստիկանի՝ ոտքի սեղմումի հետևանքով։ Ֆլոյդի մահից հետո Մինեապոլիսում և ողջ ԱՄՆ֊ում սկսվեցին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ սևամորթների իրավունքների համար, որոնք հաճախ ուղեկցվում էին անկարգություններով: