ՊՆ փոխնախարարը չհերքեց մեր ռազմական բյուջեն կրճատելու մասին լուրերը
Բյուջեի մասին չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ Հայաստանի ռազմական բյուջեն կրճատվելու է:
Փոխնախարարն ասաց, որ պետք է հարցնել Ֆինանսների նախարարությանը: