Ոսկու գինը կայուն է
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը գործնականում չի փոփոխվում, մինչդեռ թրեյդերները գնահատում են Չինաստանի մակրովիճակագրությունը, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է խորհրդանշական 0,06 տոկոսով կամ 0,95 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1720,8 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,1 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 25,885 դոլարի: