Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալում է գտնվում, նրա բուժումը շարունակվում է. փաստաբան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալում է գտնվում, նրա բուժումը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Օհանյանը դեռ գտնվում է զինվորական հոսպիտալում, նրա վիճակը նորմալ է, սակայն դեռ կմնա հիվանդանոցում բուժումը շարունակելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մարտի 9-ին ներկա չի գտնվել դատական նիստին: Նրա պաշտպան Կարեն Մեջլումյանը հայտնել էր, որ դեռևս մարտի 7-ին Օհանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: