Բիթքոինը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը
Բիթքոինի՝ ամենատարածված կրիպտոարժույթը թարմացրել է ռեկորդը եւ գերազանցել 59 000 դոլարի նշագիծը, վկայում են սակարկումների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կրիպտոարժույթների առեւտրի ծավալով ամենամեծ բորսայում բիթքոինն այսօր կեսօրին թանկացել է 5,81%-ով եւ հասել է 59 374 դոլարի: Իսկ ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինը թանկացել է 5,01%-ով՝ հասնելով 59 454 դոլարի: Դինամիկան ամենուր տրվում է մեկ օրվա հաշվարկով:
Հունվարի վերջից բիթքոինի արժեքը չորս շաբաթ անընդմեջ աճել է: Ընդհանուր առմամբ, փետրվարին բիթքոինը գրեթե կրկնակի թանկացել է` հունվարի վերջին 32 000 դոլարից:
Սակայն փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթի արժեքը կտրուկ ընկել է՝ 58 352 հազար դոլար նոր պատմական ռեկորդի հասնելուց հետո: Բիթքոինը փետրվարի 22-ին ընկել է 50 000 դոլարի հոգեբանական նշագծից, իսկ փետրվարի 26-ին էժանացել է մինչեւ 44 500 դոլար (օրական գրեթե 12%): Այնուհետեւ գինը նորից սկսել է աճել։