Կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Այս նոր օրինագիծը, եթե ընդունվի, կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա գործունեությունը»։
Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վեր հանելու հարցում։
Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։