Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 795 նոր դեպք
Մարտի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 177.899-ի, որոնցից 165.975-ն` առողջացած, 3253-ը` մահվան ելքով:
Երեկվա դրությամբ առողջացել է 257, մահացել՝ 10 մարդ: Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 836 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7835 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 770.343 թեստավորում: Երեկ կատարվել է 4464 թեստավորում: