Նախագահը պետք է հասկանա, որ կիսահղի չեն լինում. Սաղաթելյան
ՔաղաքականությունՆախագահի պաշտոնը զբաղեցնող անձն անընդհատ ինչ- որ կիսալուծումների մեջ է գտնվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
«Ներկայության ինչ-որ քայլեր է անում, էֆեկտ ստեղծում։ Նախագահը պետք է հասկանա, որ կիսահղի չեն լինում։ Նա պետք է որոշի՝ կամ նա ֆունկցիա է որպես նախագահ, կամ ոչ մի օգուտ չի տալու»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության օրոք կա խնդիր, որ բոլորն իրենց կենցաղային փորձը և կենսակերպը մտցնում են, պետական պաշտոնը դարձնում են կենցաղ՝ իրենց կենցաղային պատկերացումներով։ Մինչդեռ՝ պետական պաշտոնյան առաջին հերթին ֆունկցիա է։
Սաղաթելյանն ընդգծեց, որ նախագահը պետք է կատարի իր երաշխավորի ֆունկցիան, իսկ տվյալ պարագայում նա փորձում է կշեռքի երկու նժարների մեջտեղում գտնվելով՝ կանգնել իրավիճակից վերև, ինչը կբերի նրան, որ ինքը կգտնվի բոլոր իրավիճակների ներքևում։
Մանրամասները՝ տեսանյութում