Ալիևը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի թուլությունից, փորձում է մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. Միքայել Մինասյան
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանի, դրա ղեկավարության՝ անձամբ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ձեռբերումը, ում ներդրումն անգնահատելի է: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Եռակողմ հայտարարությունը վերջակետ դրեց մարտական գործողություններին, սակայն այն միաժամանակ պետք է մեկնարկ լիներ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար:
Ռուսաստանի Դաշնության ամբիցիաները՝ որպես միջնորդի, հետաքրքրված կողմի, չէին կարող սահմանափակվել միայն կրակի դադարեցմամբ:
Ռուսաստանը ցանկացել ու ցանկանում է, որ տարածաշրջանում կայունություն, կանխատեսելիություն, գործընկերություն ու բաց սահմաններ լինեն»,-գրում է նա:
Ավելին՝ այստեղ