Ալիևն իրեն լակոտի պես է պահում. Արտակ Թովմասյան
ՔաղաքականությունԱննախադեպ վիճակ է, պետք է հասկանալ մեր գեներալների ղեկավար կազմի դերը, չէ՞ որ վարչապետի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է ավելի քան 40 բարձրաստիճան զինվորական, այսինքն՝ նրանք կիսում են դրա պատասխանատվությունը. իշխանությունները չեն կարողանում ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, դա դժվարացնում է բանակի պահվածքը, իշխանության այս աժիոտաժը շինծու է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու ընդդիմությունը չի արձագանքում Ալիևի՝ մեզ նվաստացնող և սպառնացող կոչերին և արդյոք իրենց ուժը պատրաստվում է արձագանքել այդ հայտարարություններին, Թովմասյանը պատասխանեց. «Եթե տալ գնահատական, այսպես ասած, Ալիևը իրեն պահում է լակոտի պես: Երկրորդը՝ հաշվի առնելով նրա մեծ փորձը որպես քաղաքական գործչի նա իրեն սխալ է դրսևորում: Մենք 1994 թվականին եղել ենք հաղթող, բայց մեզ թույլ չենք տվել նվաստացնել»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս իշխանությունը չունի ո՛չ ձիրք, ո՛չ մոտեցում, հետևաբար՝ իրավունք չունի ներկայացնելու մեր երկիրը, քանի որ չի արձագանքում Ալիևի՝ մեր արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններին: «Այս իշխանությունն անգամ չի հրապարակել գերիների, անհետ կորածների և զոհերի ստույգ թիվը: Պատերազմի սկսվելու պատճառն է պետք հասկանալ, միգուցե դա «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությո՞ւնն էր: Դա ստիպում է մտածել, որ մեր իշխանության կողմից եղել է դավաճանություն կամ դավադրություն»,-նշել է Արտակ Թովմասյանը: