Նախարարը՝ պատերազմում զոհերի մասին
ՀասարակությունԱյս պահի դրությամբ ունենք 2200-ից ավել ճանաչում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մասունքների մասին:
Հարցին, թե ինչքան է մնում ճանաչման համար՝ նախարարն ասաց, որ ծնողների թվով պետք է նշի. «Ունենք 180 ծնող, ովքեր սպասում են պատասխանի: Բայց մենք ունեցել ենք մոտ 2400 անձ, ովքեր սպասել են ԴՆԹ-ի անալիզներին»: