«Ժողովուրդ». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կգործուղվի Արցախ․ ո՞րն է նպատակը
«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կայցելի Արցախ։ Պաշտոնյան Ստեփանակերտ կգործուղվի ապրիլի 27-28-ը։
Նկատենք, որ վերջին շրջանում Արմեն Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Ընդ որում, նա Արցախ էր այցելել ոչ միայն մինչև համապետական ընտրությունները, այլ նաև դրանից հետո՝ մինչև նախագահական երկրորդ փուլը։ Այս անգամ պաշտոնական մեկնաբանմամբ Արմեն Գրիգորյանն Արցախ է մեկնում՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։
Նկատենք, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ Երևանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ մեկ անգամ ևս հանդիպում լինի արդեն Ստեփանակերտում։
Բացի այդ, հանդիպում է նախատեսված նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումները բազմազան են լինելու՝ նաև ռազմական իշխանության հետ և այն մեկնաբանվում է որպես անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Արցախի նախագահի ընտրություններին գրեթե անթաքույց սատարում էր Մասիս Մայիլյանին, որը 5000-ին մոտ ձայն հավաքեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։