Նիկոլ Փաշինյանն իրեն տրված այդ մեկ շանսից հմտորեն օգտվեց 2018-ի ապրիլին, Օնիկ Գասպարյանն իրեն տրված շանսից՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Եզակի ազգ ենք՝ շարունակ փրկիչներ ենք փնտրում, հետո այդ փրկիչներից «փրկողներ», հերոսներ ենք կերտում, ապա նույն հերոսներից՝ հակահերոս։ Ընդ որում՝ հերոսից մինչև հակահերոս կես քայլից էլ պակաս է։ Մարդուն նախ վերագրում ենք մեր մտքում եղած ամենաբարձր արժանիքները, ապա արագությամբ հիասթափվում, երբ նա չի արդարացնում մեր հույսերը, և մեծ դաժանությամբ գահընկեց ենք անում։ Իսկ ամենակարևորը․ բոլորս պահանջատեր ենք՝ խոսք ասող, բայց ոչ՝ «զանգ կախող»։ Ուզում ենք, որ մեր անելիքն ուրիշն անի՝ փրկիչը, հերոսը։
Այսպես հանգիստ նստենք մեր տներում, համակարգչի կամ հեռուստացույցի առաջ և հետևենք, թե ինչպես է մեր «սրտի հերոսն» իշխանափոխություն անում՝ մեն-մենակ, իր վրա վերցնելով մի ամբողջ ազգի անելիքը, և վախկոտ ու մորթապաշտ իր ազգին ազատելով ինչ-որ բան անելու անհրաժեշտությունից։
Շարունակությունը՝ այստեղ