Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Փաստ». Հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։

Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ սա հայտարարում է մի մարդ, ում «ուշքը գնում է» օդից կախված լուրեր եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելու, մանիպուլ յացիայի ու կեղծիքի համար։

Օրերս էլ Գեղարքունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը մարդկանց հորդորեց, թե պետք է սուտը տարբերակել, ամեն ասածի պետք չէ հավատալ, մեդիադաշտում լրատվական փոթորիկներ են անում, որ մարդկանց հուսահատեցնեն: Ճակատագրի ինչպիսի հեգնանք... Այսինքն, ոչ էլ ճակատագրի: Իրականում սա Փաշինյանի հեգնանքն ու անթաքույց ծաղրն է հանրության նկատմամբ: Ստի ու կեղծիքի «կայսրության» շեֆը խոսում է ստի կամ «տեղեկատվական փոթորիկների» մասին: Հենց միայն 44-օրյա պատերազմը չափազանց խոսուն է. այդ ընթացքում փչվեց քարոզչական փուչիկը՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, հանրության զգոնությունը բթացվեց, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակությունն իրեն լիովին խաբված ու անտեսված զգաց։

Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը ամեն առիթով փորձում է համոզել, թե իրենք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը եւ բոլորից թափանցիկ են աշխատում ժողովրդի հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ ամբողջովին հակառակն է։ Երբեք որեւէ իշխանություն Հայաստանում այսքան ստած կամ կեղծած չկա, որքան այսօրվա իշխանությունները: Պատահական չէ, որ հանրության շրջանում արմատավորվել է կարծիք, որ երբ այս իշխանություններն ինչոր բան հերքում կամ «լկտի սուտ» են որակում, ուրեմն այդ «ինչ-որ բան»-ը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ուստի շատ բնական է, որ բացարձակապես վստահություն չկա իշխանությունների հավաստիացումների եւ խոսքերի նկատմամբ։

Օրինակ՝ օրերս էլ իշխանությունները ջանադրաբար հերքում էին Տավուշի մարզի վերաբերյալ շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Բայց մարդկանց աչքը վախեցած է, քանի որ շատ շուտով հնարավոր է՝ պարզվի, որ հակառակորդին այս անգամ էլ ենք նոր զիջումներ կատարելու արդեն Տավուշի մարզից։

Բացի դրանից, քաղաքացիները շատ զգայուն են դարձել լրատվական հոսքերի նկատմամբ, եւ քանի որ իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հասարակության հետ, ապա մարդիկ տեղի ունեցող գործընթացների մասին իրական տեղեկատվությունը ստանում են միայն այլընտրանքային լրատվական հոսքերի միջոցով, այդ թվում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաեւ իշխանությունների չսիրած Տելեգրամ-ալիքների շնորհիվ։

Թերահավատության համար հիմք է հենց թեկուզ Սյունիքի սահմանամերձ շրջանների սահմանազատման օրինակը, երբ իշխանությունները պնդում էին, թե հանրությունից գաղտնի որեւէ համաձայնություն չեն կնքել Ադրբեջանի հետ, սակայն ի վերջո մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ դրա վերաբերյալ նույնիսկ գրավոր համաձայնություն կա։

Եվ պատահական չէ, որ հիմա էլ սահմանամերձ Տավուշի բնակիչներին հանգիստ չեն տալիս կասկածները։ Ու դրա համար էլ իջեւանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը եւ կոնկրետ պարզաբանումներ էին պահանջում իշխանություններից։ Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» գործարկման մասին, ու մեր ԱԳՆ-ն, որպես կանոն, պատասխանում է այդ հայտարարություններին ու հերքումներ է տարածում, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

ԱԳՆ-ի հերքումից զատ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն է հերքում տարածում, թե որեւէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Բայց հաջորդ իսկ օրը Ալիեւը կրկնում է նույն թեզը: Մի խոսքով, հերքումները իրականության վրա լույս չեն սփռում: Լրիվ հակառակը. հարցն այն է, որ իշխանությունների հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն։ Իսկ Փաշինյանի իշխանության նկատմամբ կասկածները գնալով խորանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան