Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԵրեքշաբթի՝ մարտի 9-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,72 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65,52 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով աճել են 0,85 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 68,82 դոլարի: