Ռուսաստանն ու Չինաստանն ուս-ուսի տված պայքարում են «քաղաքական վիրուսի» դեմ. ՉԺՀ ԱԳՆ
COVID-19 համավարակի ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ պայքարում են ոչ միայն հիվանդության, այլ նաեւ «քաղաքական վիրուսի» դեմ՝ շարունակելով մնալ Երկիր մոլորակում խաղաղության եւ կայունության հուսալի հենարան, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք տեսանք, որ բախվելով դարի համաճարակի հետ՝ Չինաստանն ու Ռուսաստանը կանգնած են՝ ուս-ուսի տված, եւ համագործակցում են, մենք միասին ենք պայքարում COVID-19-ի դեմ եւ համատեղ ջանքերով դիմադրում ենք «քաղաքական վիրուսին»,-ասել է Վան Ին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են մնալ «ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության հուսալի հենարան»:
Ամեն տարի Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների ժողովի նստաշրջանի շրջանակում ԱԳ նախարարն անցկացնում է մեծ մամուլի ասուլիս, որի ընթացքում ձեւավորում է Չինաստանի քաղաքական կուրսն ընթացիկ տարվա կտրվածքով: Երկու տարի շարունակ այդ ասուլիսն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմում COVID-19-ի պատճառով կանխարգելիչ միջոցառումների կապակցությամբ: