Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Կի­սա»-նե­րի պերճանքն ու թշվառությունը. բացառիկ «հրա­շա­գործության» ծանր հետևանքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կենդանիների աշխարհում» հաղորդաշար կա, որն ինչպես շատ շատերին, այդ թվում՝ նաև ինձ, մանկուց հետաքրքիր է եղել նայելը։ Առանձնակի ուշադրությամբ նայում եմ առյուծների որսի տեսարանները, բայց երբեք մինչև վերջ չեմ նայում բորենիների, կամ, ինչպես սիրում ենք նրանց անվանել, շակալների որսը։ Դե, առանձնապես հետաքրքիր բան չկա, ավելին՝ նյարդայնացնող է։ Անցնող շաբաթվա ԱԺ նիստերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, իսկ եթե ավելի դիպուկ նկարագրենք՝ տոտալ հարձակման էր ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Տեսարանը տհաճ էր ու հիշեցնում էր «Կենդանիների աշխարհը», նայց... բորենիների որսը:

Այդ հակաքաղաքական տեսարանի առաջին իսկ հարցից պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանը Պառլամենտն ու պառլամենտարիզմը պախարակող հերթական ինչպիսի բեմականացում է նախատեսել։ Նպատակս Ռուբեն Վարդազարյանին պաշտպանելը չէ, քավ լիցի, մարդն իրեն արժանապատվորեն կարողացավ պաշտպանել, այլ այն, որ ցույց տամ, թե ինչպիսին չպիտի լինի պառլամենտական երկրի իշխող ուժի խմբակցությունը։ Ի դեպ, արդեն հինգշաբթի առավոտյան Հատուկ քննչական ծառայության հարցաքննության կանչվեց Ռուբեն Վարդազարյանի կինը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում, հո զոռով չի։ Մարդը շարունակաբար, հերթականությամբ, ըստ իր քիմքի, նսեմացնում և քանդում է պետական կառույցներն ու ինստիտուտները։ Սահմանադրական դատարանը պարալիզացնելուց հետո, կարծես, հերթը ԲԴԽ-ինն է։ Ինչևէ, վերադառնանք խորհրդարան։ Հերթական անգամ ինձ մոտ կրկին նույն հարցն առաջացավ, որի մասին միշտ ցանկացել եմ գրել։

Այսպիսով, հարցը՝ Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս է հաջողվել քաղաքական 0-ական IQ-ով այսքան միանման մարդկանց հավաքել մի «կտուրի» տակ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ պետք է առնվազն հրաշագործ լինես, որ նման ոսկերչական ճշգրտության գործ անես։ Բայց ոչ, կախարդ լինելու մեջ չէ գաղտնիքը։ Այն ավելի պարզ է։ Կարծում եմ՝ դա մոտավորապես հետևյալ կերպ է եղել։ Ասենք, «բեսեդկայում» նստած են եղել, Նիկոլն առաջարկել է նախընտրական ցուցակում ներառել իր որևէ հարազատի կամ մտերիմի, Աննան էլ, թե՝ բա «իմ ախպերն ինչով է պակաս»: Նիկոլն էլ՝ հարց չկա։ Հետո ելույթով հանդես է եկել մերձակա մի քայլող և առաջարկել ցուցակում ներառել իր որևէ կուրսեցու։ Նիկոլն էլի՝ հարց չկա։ Հետո սկսել են չափել քայլերի քանակը: Հետո գալիս են «սորոսականները»: Գուցե՝ ոչ հետո, բայց դա էական չէ...

Ու այդպես լրացրել են ցուցակը: Միայն այդպես էլ հասկանալի չէ, թե ո՞վ է առաջարկել Հովիկ Աղազարյանին։ Իսկ եթե քաղաքական բառամթերքով խոսենք, ապա իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր շուրջն է հավաքել կիսապատգամավորներ, կիսանախարարներ, կիսամարզպետներ և այլն։ Առիթ եղել է ասելու, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը դա արել է հատուկ, մտածված, որովհետև այս կիսապաշտոնյաները ի վիճակի չեն անելու այլ բան, քան հլուհնազանդ հրահանգներ կատարելը։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլն ավելի լավերին չէր կարող գտնել, քանի որ ինքն էլ է միշտ եղել կիսա...։ Նա կիսաուսանող է եղել, կիսալրագրող, կիսախմբագիր, կիսապատգամավոր։

Իսկ որպես վարչապետ նա ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այս կիսամարդիկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձրին հակապետություն։ Նրանք ամեն օր ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը և իշխանությունը։ Իսկ Նիկոլն իր ողջ պերճանքով և թշվառությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը։ Ինչևէ... ԱԺ-ում և առհասարակ պետական-հանրային կյանքում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են քաղաքական վամպիրների վակխանալիայի թույլատրելի սահմանները։ Հիմա գնում է հետհաշվարկը՝ կա՛մ դու թուլանում ու սկսում ես այլևս հաճույք ստանալ վամպիրից, որն ամեն օր ինչ-որ չափաբաժնով արյուն է խմում քեզանից, կա՛մ անում ես այն, ինչ կաներ նորմալ պետությանը բնորոշ գիտակից քաղաքացին։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները