Հնդկաստանում տղամարդն իր դստեր գլուխը ձեռքին քայլել է փողոցում (տեսանյութ)
Հնդկաստանի Ուտար Պրադեշում Սարվեշ Կումար անունով տղամարդը, ով զբաղվում է բանջարեղենի վաճառքով, քայլել է փողոցում` իր 17-ամյա դստեր գլուխը ձեռքին: Այս մասին հաղորդում է World Of Buzz-ը:
Նշվում է, որ հանցագործին նկարահանել են ոստիկանության բաժանմունք տանող ճանապարհին:
Իրավավապահ մարմիններին նա պատմել է, որ գլխատել է իր դստերն այն բանից հետո, երբ իմացել է, որ նա հանդիպում է տղայի հետ, ում ինքը չի հավանում: Նա նաև նշել է, որ կսպաներ նաև իր դստեր սիրեցյալին, եթե գտներ նրան:
Պարբերականի հաղորդմամբ` ինքնախոստովանությունից անմիջապես հետո տղամարդուն ձերբակալել են, ինչպես նաև բերման են ենթարկել նրա կնոջը:
Ավելին՝ այստեղ