Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է կայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում:
Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Ռոլանդի Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ: