Կարևոր մի իրողություն կա, որը յուրաքանչյուրը պետք է լավ հասկանա
Ալտերնատիվ կարծիքԿարևոր մի իրողություն կա, որը յուրաքանչյուրը պետք է լավ հասկանա: Այն, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացառապես մի լուծում ունի` կա´մ դավաճան Նիկոլը պետք է գնա, կա´մ Բանակը կազմաքանդվի: Իշխանությունները հենց այս խնդիրն են հիմա փորձում լղոզել: Կեղծ թեզեր են շրջանառում, իբրև հարցը միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մեջ է, որն էլ իբրև թե մարտի 9-ին լուծված կլինի: Բայց, նախ ուզում եմ վստահ ասել, որ մարտի 9-ը կեղծ ժամկետ է և դրանից հետո էլ ու դեռ շատ երկար ժամանակ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար: Երկրորդ ու ամենակարևորը` խնդիրը Օնիկ Գասպարյանի անձը չէ: Ողջ Բանակն է դավաճան իշխանության հեռացման պահանջ դրել և սա է ներկայիս ճգնաժամի անկյունաքարը:
Ստեղծված իրավիճակում վճռական խոսքը ժողովրդինը պետք է լինի, սիրելի հայրենակիցներ: Մենք պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք, որպեսզի դավաճան իշխանության և բանակի հակամարտության մեջ քաղաքական դավերով, ստի ու կեղծիքի միջոցով Նիկոլն առավելության հասնի զինվորականության նկատմամբ: Բանակն, իհարկե, հաղթելու իր ձևն ունի: Բայց եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք` մենք պարզապես պարտավոր ենք ազատել մեր զինվորականներին այդ բեռից: Սա է ամենակարևորը:
Ավելին՝ այստեղ