Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Արթուր Վանեցյան
Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե ինչու հիմա ինչ-որ կերպ չի նպաստում հարցի լուծմանը, Վանեցյանն ասել է, որ հիմա լիազորություններ չունի:
Վանեցյանի խոսքերով, այսօրվա իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը. «Եթե մեզ չեն սիրում, թող դուրս գան ու պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ու գան այլ քաղաքական գործիչներ, այլ մարդիկ:
Ես իշխանության կռիվ չեմ անում: Ես ասում եմ, որ ի վիճակի եմ իմ անցած ճանապարհով ու փորձով օգնել մեր երկրին լուծելու մեր առջև առաջացած խնդիրները:
Եթե ես իշխանության կռիվ անեի, իշխանությունից դուրս չէի գա՝ լինելով այս իշխանության դե ֆակտո երկրորդ մարդը»: