Մեր հազարավոր տղերքի գլուխը ուտելով՝ չի հանգստացել. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Գլվախոր վիժվածքը, հրահրելով Արցախյան վերջին պատերազմը, չի հանգստացել։
Մեր հազարավոր տղերքի գլուխը ուտելով՝ չի հանգստացել։
Արցախը փլուզելով՝ չի հանգստացել։
Հիմա էլ փորձելու է հրահրել քաղաքացիական բախումներ եւ նոր եղբայրասպան պատերազմ։
Սիրելի հայրենակիցներ, զգոն լինենք։
Ուժայինների աշխատակիցներ, խոհեմ եւ իմաստուն կգնտվեք՝ չկատարելու համար սրիկայի ապօրինի հրամանները։
Եղիցի Հայաստան։