Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրը, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին։ 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը, իր հերթին, առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ։ 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը։
7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Արման Փաշիկյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Այսօր Գաբուզյանը և Փաշիկյանը կմրցեն միմյանց դեմ։