ԱՄՆ-ում առաջին անգամ որոշել են հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակման պրակտիկայից
Իլինոյսը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նահանգը, որտեղ որոշում է կայացվել վերացնել ազատ արձակման դիմաց որպես գրավ կանխիկ գումար վճարելու պրակտիկան, գրում է The New York Times-ը:
Ըստ այդմ՝ նահանգի դատարանները չեն կարող գրավ սահմանել դատավարության սպասող անձանց նկատմամբ: Դատավորներն իրենք կորոշեն, թե արդյոք մեղադրյալները կմնան անազատության մեջ մինչ դատաքննության մեկնարկը: Իհարկե, հաշվի կառնվի այն հանգամանքը, թե արդյոք տվյալ անձն անազատության մեջ գտնվելով վտանգ չի ներկայացնի հասարակության համար:
Լրատվամիջոցը նշում է՝ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումից հրաժարվելու համար տեղի մի շարք օրենսդիրներ պայքարել են ավելի քան 5 տարի: Նրանք այն կարծիքին են, որ այդ պրակտիկան անարդար է աղքատների և ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ֆինանսապես ի վիճակի չեն օգտվել այդ օրենսդրական հնարավորությունից:
Միևնույն ժամանակ, հրաատարակությունը նշում է, որ վերջին տարիների ընթացքում Նյու Յորք, Նյու Ջերսի և Կալիֆոռնիա նահանգները ևս միջոցներ են ձեռնարկել նվազեցնելու գրավի վճարման դեպքերի քանակը: Այնուամենայնիվ, դեռևս միայն Իլինոյսին է հաջողվել ամբողջովին հրաժարվել այդ պրակտիկայից:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարին դատարավորներին նոր համակարգին նախապատրաստվելու համար բավարար ժամանակ տալու նպատակով: