Պուտինն ԱԴԾ կոլեգիայի նիստում նշել է` որն է ամենավտանգավոր սպառնալիքը
Պուտինն ԱԴԾ կոլեգիայի նիստում նշել է` որն է ամենավտանգավոր սպառնալիքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ամենավտանգավոր սպառնալիքն ահաբեկչությունն է և նշել, որ դրա դեմ պայքարը շարունակվում է հեռավոր տարածքներում՝ Սիրիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ամենից առաջ, մշտական կենտրոնացումը, լավ մտածված կանխարգելիչ գործառնական գործողությունները պահանջվում են առավել սուր և ամենավտանգավոր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ», - ասել է Պուտինը՝ Ռուսաստանի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում:
Նախագահի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացվել է կազմակերպված ավազակային խմբերից վերջինը, որը հանցագործություններ է գործել Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքում, այժմ աշխատանքներ են տարվում հեռավոր տարածքների, այդ թվում՝ Սիրիայի ուղղությամբ: