Պահանջարկը գնալով աճում է
ՔաղաքականությունՊարզվում է, կորոնավիրուսով պայմանավորված հավաքներ կազմակերպելու խոչընդոտը չի խանգարել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ համախմբման գործընթաց իրականանա: Շատերն անգամ հասցրել են ձևավորվելիք քաղաքական ուժին անդամագրվելու դիմում ներկայացնել, ինչը վկայում է նոր քաղաքական միավորի պահանջված լինելու մասին:
Մեր տեղեկություններով արդեն 1700 նման դիմում կա, բայց իրավիճակով պայմանավորված դրանց դեռևս հնարավոր չէ ընթացք տալ: Սա խոսում է նախկին պաշտոնյայի քաղաքական դաշտ մուտք գործելու ցանկությունն արդարացված լինելու մասին, որի պահանջարկը, ինչպես երևում է, գնալով աճում է: Եվ դեռ կաճի, քանի որ այս օրերին ուժային կառույցներից դուրս եկած, ինչպես նաև տարբեր կառույցներից ազատման դիմում գրած անձինք դժվար թե կարողանան անտաբեր գտնվել և այս կամ այն կերպ չմասնակցել երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններին: