Քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին․ ՀՅԴ ՀԵՄ /տեսանյութեր/
Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։
Հայտնի է դարձել, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։