Ձեռքը մշտապես իրականության զարկերակին
ՀասարակությունԲարգավաճ Հայաստան կուսակցությունը հավատարիմ մնալով իր սկզբունքին շարունակում է մի քանի ուղղություններով աշխատել: Սոցիալական օգնության փաթեթներ տրամադրելուց բացի, կուսակցության պատգամավորները Ազգային ժողովում սոցիալական խնդիրներ են բարձրացնում, քանի որ այս օրերին դա այն ամենակարևոր հարցն է, որն անհատապես առնչվում է բոլորին:
Երկու ամսից ավելի, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ է տրամադրում սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված քաղաքցիներին, իսկ ԲՀԿ կազմը դրան զուգահեռ, պայքարում է նաև վաճառվող մեկանգամյա դիմակի ու ձեռնոցի գների դեմ, պահանջելով իշխանություններից վերահսկողություն իրականացնել և թույլ չտալ, որ առանց այն էլ դժվարին կացության մեջ հայտնված քաղաքացիների հաշվին որոշ ընկերություններ գերշահույթներ ստանան: Սա է սոցիալական պատասխանատվության ամենավառ օրինակը, որին լավ կլիներ, որ հետևեին նաև մյուս հասարակական ու քաղաքական ուժերը: