Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի

Տեւական դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը կրկին վերադառնում է ակտիվ փողոցային պայքարի։ Այսօր՝ փետրվարի 20-ին, համապետական հանրահավաք է հրավիրված Ազատության հրապարակում։ Վերջին օրերին մտավորականներ, արվեստի, հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում՝ այդ օրը գալ հրապարակ, պայքարել, հասնել իշխանությունների հրաժարականին, թույլ չտալ, որ Սյունիքն էլ կորցնենք։

Դեկտեմբերի վերջերին, երբ Նիկոլ Փաշինյանն օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների հարցը, շարժման թափն ակնհայտորեն թուլացավ։ Քանի որ լիդերությունը ստանձնած վեցնյակում կիսվել էին կարծիքները, ոմանք որպես իշխանափոխության հասնելու ճանապարհ՝ այլեւս դիտարկում էին ոչ թե փողոցը, այլ արտահերթ ընտրությունները, հատկապես, որ մեկ ամսից ավելի բազմամարդ հանրահավաքներ էին արել, բայց Նիկոլ Փաշինյանին չէին կարողացել պոկել իր աթոռից։ Մենք այս ընթացքում քանիցս անդրադարձել ենք ընդդիմության ներքին տարաձայնություններին, որն ուղղակի ազդեցություն է ունենում փողոցային պայքարի վրա։

Հիմա, երբ իշխանությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների այլեւս չի գնում, ընդդիմությունը վերադարձել է ելման դիրք։ Մեզ ասացին, որ այսօրվա հանրահավաքով սկիզբ է դրվում պայքարի նոր փուլի, ընդդիմությունն ակտիվ անհնազանդության ակցիաներ է իրականացնելու, քայլերթեր, տարբեր միջոցառումներ է կազմակերպելու, կրնկակոխ հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին ու տարբեր ակցիաներով փորձելու է նրանց կյանքը «դժոխքի վերածել»։
Ա

յսօրվա հանրահավաքը, որը հատուկ նշանակվել է ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, մանրակրկիտ է մտածվել։ Հատուկ ուշադրություն են դարձրել հարթակից հնչող ելույթներին, հնարավորինս հարթակից հեռու են պահելու «նախկին ռեժիմի» կարկառուններին, որոնք ժողովրդի մոտ միայն վատ ասոցիացիաներ են առաջացնում։ Այդուհանդերձ, մեզ ասացին, որ ելույթ ունեցողների մեջ այսօր ՀՀԿ-ական էլ կլինի։ Որոշել են հավաքվածներին չծանրաբեռնել ելույթներով։ Դրանք կլինեն 4-ը կամ 5-ը։ Հանրահավաքը կվարի ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ըստ նախնական պայմանավորվածության՝ ելույթ կունենան Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում՝ Արթուր Վանեցյանը ու եւս մեկ հոգի ՀՀԿ-ից։
Ընդդիմադիր լիդերները կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ իրենց վճռականության մասին, քաղաքացիներին հստակ գործողությունների կոչեր կարվեն։ «Ամեն բան լինելու է Սահմանադրության շրջանակներում, մենք չենք պատրաստվում սահմանադրական կարգ տապալել»,- ասաց մեր աղբյուրը։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է ընդհանրապես չերեւալ քաղաքացիների աչքին, միայն թե նրանք գիտակցեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հայրենիքի փրկության հարցն է դրված․ «Գիտեք, մարդկանց մոտ թյուրիմացություն է, թե սա նախընտրական պայքար է եւ վարկանիշի կամ իշխանության կռիվ է։ Այդպես չէ։ Սա արցախյան պայքար-2-ն է, որպեսզի փրկենք հայրենիքը թուրքերի կամ ադրբեջանցիների կամակատարներից։ Ուստի մենք առաջին օրից ենք հայտարարել, որ մեր պայքարը մանդատների համար չէ։ Մեր պայքարը 5 հազար զոհված տղերքի համար է, 10 հազար ք/կմ-ի վերադարձի համար է, ազգային արժանապատվությունը վերադարձնելու համար է։ Թող սա հեռանա, ու երբ կլինեն ընտրություններ, ժողովուրդ, ում ուզում եք, ընտրեք»։ Հետաքրքրվեցինք՝ շարժումը նոր գործիքակազմ ունի՞ իշխանության դեմ պայքարում, թե՞ կրկնելու են անցած ամիսների սցենարը, մարդիկ հավաքվելու են, հետո տուն գնան։

«Այսինքն, ի՞նչ եք ուզում․ կոչ անենք՝ մարդիկ գնան, Չապաեւի թուրը վերցնեն ու քաղաքացիական պատերա՞զմ սկսեն։ Ես դրան դեմ եմ, ուղիղ եմ ասում։ Այսինքն, կրկնենք այն, ինչ «Սասնա ծռե՞րն» արեցին, մտնենք ոստիկա՞ն սպանենք։ Այո, մարդիկ գուցե հիասթափված են, եւ այդ հիասթափությունն առաջացել է նրանից, որ այս հողատու պադոշի մաշկը անգլիական պադոշից էլ հաստ է։ Վրաստանում վարչապետը ընդդիմադիր լիդերի ձերբակալության անհամաձայնության համար հրաժարական տվեց։ Հասկանո՞ւմ եք, ոնց որ ինձ ձերբակալելու համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար։ Բայց մարդը 5 հազար մարդու գլուխ է կերել, հրաժարական չի տալիս։

Հետեւաբար, պետք է մեր հավաքները կազմակերպենք ավելի արդյունավետ, ավելի հաճախակի, ուժեղացնենք պայքարը։ Անհնազանդության գործողություններ պետք է անել։ Նիկոլ Փաշինյանը ուր գնում է, պետք է թքեն իր ճակատին։ Քանի Նիկոլը գնում է ինչ-որ տեղեր, ու հայտնվում են բեմադրված «պատահական» մարդիկ, ովքեր ծափահարում են իրեն, ինքը կարող է ասել․․․ Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից, պետք է գնա ու ասի՝ ռադդ քաշի։ ․․․Ես հանրության վրա չեմ գցում, բայց հողատուն պետք է հասկանա, որ իր քաղաքական գործունեությունը որեւէ կարգավիճակով դժոխքի է վերածվելու»։

Նկատենք, որ իշխանության ճամբարում եւս ակտիվ աշխատանքներ են նկատվում այսօրվա հավաքին ընդառաջ, անցած օրերին քրեական գործերի տարափ տեղաց՝ հիշել են ոչ միայն նախկիններին, այլեւ գործող, բայց իշխանությանը քննադատող համայնքապետերին, մասնավորապես՝ Մեղրիի քաղաքապետին, ով մասնակցել է պատերազմին ու այսօր էլ կանգնած է թշնամուն դեմ-հանդիման։

Փրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում