Կոնգոյի ԴՀ-ում ժանտախտի բռնկում է գրանցվել
Վերջին երեք ամսվա ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արեւելքում ժանտախտի ավելի քան 500 դեպք է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Ներկայումս մեզ մոտ ժանտախտի շուրջ 520 դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է հիվանդությունից,- ասել է Իտուրի նահանգի կառավարության առողջապահության նախարար Պատրիկ Կարամուրան: - Բուբոնային ժանտախտի դեպքեր կան, որը կրկին հայտնաբերվել է տարածաշրջանում: Բացահայտվել է թոքաբորբային ժանտախտի հինգ դեպք»:
Մասնագետների տվյալներով` ժանտախտի առաջին դեպքերը գրանցվել են Իտուրիում անցյալ տարվա նոյեմբերի կեսերին: Վարակվածների միջին տարիքը 13 տարի է, նշել է համաճարակաբան Էն Լաուդիզոյտը EcoHealth Alliance հասարակական կազմակերպությունից: Ժանտախտը էնդեմիկ հիվանդություն է ԿԴՀ-ի հյուսիսարեւելյան շրջանների համար: