Այս պահին հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը 4005 է
Թեև Հայաստանի իշխանությունն ամեն կերպ թաքցնում է պատերազմում զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թիվը, բայց Առողջապահության նախարարությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահի դրությամբ 3577 դիակ անցել է դատաբժշկական փորձաքննություն, 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում: Փաստացի, զոհերի այս պահի պաշտոնական թիվը 4005 է:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին հերթական սուտ էր ասել Աժ ամբիոնից՝ «խոստանալով», որ զոհերի թիվը չի անցնի 4000-ը: Փաստացի արդեն անցել է, իսկ անհետ կորածների մասով առհասարակ ոչինչ չեն հաղորդում: